«Սուրմալուի»-ի պայթյունի գործով 3 անձ կալանավորվել է․ առևտրի կենտրոնի փոխտնօրենն ազատ է արձակվել
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալված անձանցից 3-ը կալանավորվել են, իսկ «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրենին կալանավորելու միջնորդությունը մերժվել է:
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Օգոստոսի 14-ին, ժամը 13։30-ի սահմաններում պայթյուն էր տեղի ունեցել «Սուրմալու» առևտրի կենտրոնում, որի հետևանքով 16 մարդ զոհվել է։ Օգոստոսի 18-ին դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել, իսկ օգոստոսի 26-ին ՀՀ դատախազությունը հայտնել էր, որ ձերբակալվել է 4 անձ։
Կարծիքներ