Սոնա Աղեկյանն ու Նարե-Սոսեն կզրկվեն Երևանի ավագանու մանդատից

Սոնա Աղեկյանն ու Նարե-Սոսեն կզրկվեն Երևանի ավագանու մանդատից

Civic.am-ի բացառիկ տեղեկություններով՝ Երևանի ավագանին պատրաստվում է մանդատից զրկել նիստերից և քվեարկություններից խրոնիկ բացակայող ավագանու երկու կին անդամների՝ Սոնա Աղեկյանին և Նարե-Սոսեին, երկուսն էլ՝ «Մայր Հայաստան» դաշինքից։ 

Հիշեցնենք, Սոնա Աղեկյանը հայտնի էր դարձել դեռ Տարոն Մարգարյան քաղաքապետության ժամանակ՝ կոյուղաջրերի հայտնի սկանդալով, իսկ Նարե-Սոսեն այս գումարման ավագանիում աչքի ընկավ միայն «տասը հարկանի» մի հայհոյանքով և իրար հակասող երկու ցուցմունքով ՔԿ-ում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում