Հայաստանը նոր դեսպան ունի Հնդկաստանում
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Յուրի Բաբախանյանը նշանակվել է Հնդկաստանում ՀՀ դեսպան: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Յուրի Բաբախանյանին նշանակել Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նյու Դելի)»,- ասված է նախագահի հրամանագրում:
Կարծիքներ