Լիբանանի վարչապետը մեկնել է Թուրքիա

Լիբանանի վարչապետը մեկնել է Թուրքիա

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա:

Նշվում է, որ առանձին հանդիպում է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որից հետո տեղի կունենա ընդլայնված կազմով պատվիրակությունների հանդիպում: Հանդիպման ավարտին Էրդողանն ու Միկատին հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Հաղորդվում է, որ Էրդողան-Միկատի հանդիպմանը քննարկվելու են Արևելյան Միջերկրական ծովին ու Մերձավոր Արևելքին առնչվող խնդիրներ: Անդրադարձ է լինելու նաև տարածաշրջանային ու միջազգային այլ թեմաների: Հաղորդում է Ermenihaber.am-ը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում