Ճամբարակի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները քաղաքի անշարժ պահակետերից մեկում հունիսի 23-ին ստուգել են Աչաջուր գյուղի 33-ամյա բնակչի՝ փայտանյութով բեռնված «Ֆորդ» մակնիշի մեքենան:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, վարորդը բեռի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել՝ հայտնելով, որ փայտանյութը ձեռք է բերել «Սևքար» անտառտնտեսությունից։
«Նա, մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել ոստիկանության Ճամբարակի բաժին:
Նշանակվել է մասնագիտական ստուգում։
Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ