Էջմիածնում նռնակի պայթյունից մահացել է 2 մարդ
Ոստիկանության Վաղարշապատի բաժին հունիսի 26-ին, ժամը 22.15-ին, ահազանգ է ստացվել, որ նռնակ է պայթել և երկու մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 22.15-ի սահմաններում Էջմիածին քաղաքի տներից մեկում հայր ու որդի վիճաբանել են, որի ընթացքում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող 33-ամյա երիտասարդը ծեծել է հորը, ապա ննջասենյակի թաքստոցից վերցնելով նռնակը՝ քաշել է պայթուցիչի օղակը և սպառնացել պայթեցնել հորը, որին, սակայն, հաջողվել է փախչել: Երիտասարդը, այնուամենայնիվ, պայթեցրել է նռնակը, ինչի հետևանքով ներկա գտնվող 48-ամյա տղամարդը մահացել է, իսկ ինքը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Դեպքի վայրի զննությամբ հյուրասենյակից հայտնաբերվել է նռնակի մետաղական օղակը, իսկ միջանցքից՝ ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 3 փամփուշտ:
Նշանակվել են փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:
Կարծիքներ