Կանադայում տորնադոյի հետևանքով 8 մարդ է տուժել

Կանադայում տորնադոյի հետևանքով 8 մարդ է տուժել

Օնտարիոյի նահանգի Բարրի քաղաքում մոլեգնող տորնադոյի հետևանքով առնվազն 8 մարդ է տուժել: Այս մասին հայտարարել է CTV հեռուստաալիքը։

Նրա տվյալներով ՝ տորնադոն տասնյակ բնակելի տներ է վնասել Բարրի ծայրամասային շրջաններում, որը Տորոնտոյից 115 կմ հյուսիս է գտնվում: Բացի այդ, շրջվել են ավտոմեքենաներ, տապալվել ծառեր, ցանկապատներ և տարբեր շինություններ։ Տվյալներ կան առնվազն 8 տուժածների մասին։ Քաղաքի իշխանություններն արդեն հայտարարել են, որ զոհերի մասին տեղեկություններ չկան:

Տորնադոն ձևավորվել է մի քանի շաբաթ առաջ Օնտարիոյում հաստատված շոգ եղանակի ֆոնին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում