Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում:

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել նրան՝ Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ գործընկերության ամրապնդմանն ու խորացմանն ուղղված հանձնառության և ջանքերի համար։ Մհեր Գրիգորյանը մաղթել է Պավել Չեպլակին նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում