Անհրաժեշտ է ՀՀ-ին հնարավորություն տալ պաշտպանելու խաղաղ բնակչությանն ու երկրի սահմանները. Ֆրանսիայի ԶՈւ նախարար
«Անհրաժեշտ է Հայաստանին հնարավորություն տալ պաշտպանելու իր խաղաղ բնակչությանը և ապահովելու իր սահմանների պաշտպանությունը։ Երկուշաբթի կպաշտոնականացնենք Հայաստանի կողմից ֆրանսիական արտադրողներից որոշակի քանակությամբ սպառազինության ձեռքբերումը»,- Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի խոսքերն է փոխանցում Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըքորնյուն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ Ֆրանսիան ու Հայաստանը մտադիր են ձևակերպել և փատաթղթով արձանագրել Երևանի կողմից ֆրանսիական սպառազինության գնման մասին պայմանավորվածությունները, որոնց մասին հայտարարվել է ավելի վաղ:
Նախորդ շաբաթ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը Սենատի հանձնաժողովում կայացած 2024-ի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիան Հայաստանին վաճառելու է պաշտպանական զենքեր։
Կարծիքներ