Ռուս խաղաղապահները ԼՂ-ում վնասազերծել են ավելի քան 19,6 հազար պայթյունավտանգ առարկա
2020 թվականի նոյեմբերի 23-ից՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումների կողմից ինժեներական օպերացիաների անցկացման ընթացքում, չպայթած ռազմամթերքից մաքրվել է մոտ 427 հա տարածք, 160,8 կմ ճանապարհ, 617 շենք-շինություն, այդ թվում 22 սոցիալական նշանակության օբյեկտ, վնասազերծվել է ավելի քան 19,6 հազար պայթյունավտանգ առարկա, հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
ՌԴ ՊՆ միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքների ականազերծումը:
Ստեփանակերտի ծայրամասերի ականազերծման ընթացքում ռուս խաղաղապահների կողմից կիրառվում են ժամանակակից «Ուրան-6» ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս ապահովել զինծառայողների անվտանգությունը պայթյունավտանգ աշխատանքներ կատարելիս եւ պահպանել տեղանքի մաքրման բարձր տեմպը եղանակային ցանկացած պայմաններում:
Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները եւ չպայթած ռազմամթերքը դուրս է բերվում եւ ոչնչացվում հատուկ սարքավորված հրաձգարանում: Ռազմամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ պայթեցման աշխատանքներ կատարելու ժամանակ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների ապահովմամբ:
Կարծիքներ