Լիլիթ Մակունցը Ադամ Շիֆի հետ քննարկել է Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումները

Լիլիթ Մակունցը Ադամ Շիֆի հետ քննարկել է Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումները

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը առցանց հանդիպում է ունեցել կոնգրեսական Ադամ Շիֆի հետ` ներկայացնելով Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումները։

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ դեսպանատան ֆեյսբուքի պաշտոնական էջը:

Դեսպանը կոնգրեսականին շնորհակալություն է հայտնել նշյալ հարցի նկատմամբ զգայունության համար՝ կարևորելով ցուցաբերվող աջակցության շարունակականությունը։ Կոնգրեսական Շիֆը հավաստիացրել է, որ հարցը շարունակելու է մնալ իր ուշադրության կենտրոնում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում