Բաղրամյան պողոտայից բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը (տեսանյութ)
Այսօր վաղ առավոտից Երևանի փողոցներում շարունակվում են ընդդիմության շարժման բողոքի գործողությունները: Փակվել են մի շարք փողոցներ, որոնք ազատելու համար ոստիկանները մի քանի տասնյակ անձանց են բերման ենթարկել:
Բաղրամյան պողոտան փակած ու բերման ենթարկված քաղաքացիների թվում է նաև Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:
«Բերման են ենթարկել, տանում են Մասիվի բաժին:
Ամեն ինչ լավ է լինելու»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Քոչարյանը:
Անհնազանդության գործողություններին զուգահեռ, շարունակում է փակ մնալ Երևանի Ֆրանսիայի հրապարակը:
Տեսանյութը՝ NEWSam Channel2-ի։
Կարծիքներ