Քաղաքական վարքագիծ չէ, գժական է. Սաֆարյանը՝ Գալստանյանի՝ ուղիղ եթերի պահանջի մասին
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Վազգեն (Բագրատ) Գալստանյանի՝ ուղիղ եթերի պահանջով աջակիցների հետ Առաջին ալիք շարժվելու հայտարարությանը և գրել.
«Այս ինֆորմացիոն, սոցցանցերի, յութուբի, ուղիղ հեռարձակող սունկ-լրատվամիջոցների դարում ուղիղ եթերից սրտնեղել ու ուղիղ եթերի պահանջով գնալ Հ1, որը քեզ քանիցս ուղիղ եթեր է հրավիրել ու դու անտեսե՞լ ես հրավերը:
Ասեք՝ թող քայլերթով Օստանկինո գնա, քանի որ Ռուսաստանում է, որ սոցցանցերը, յութուբը փակված է ու լայն լսարանի հասնելու ամենակարճ ձևը ОРТ, РТР-ն է՝ Սալավյովի բեսեդկան...
Քաղաքական վարքագիծ չէ, գժական է...»:
Կարծիքներ