Գերմանիայում առաջին անգամ կորոնավիրուսով ավելի քան 90 հազար ախտահարված են արձանագրել մեկ օրում

 Գերմանիայում առաջին անգամ կորոնավիրուսով ավելի քան 90 հազար ախտահարված են արձանագրել մեկ օրում

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում (ԳԴՀ) կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում կազմել Է 92 223. դա առավելագույն ցուցանիշն Է համավարակի սկզբից ի վեր:

Հունվարի 14-ին այս վիճակագրությունն Է հայտնել Ռոբերտ Կոխի անվան վիրուսաբանության ինստիտուտը (ենթարկվում Է ԳԴՀ-ի առողջապահության նախարարությանը):

Կորոնավիրուսով այն հիվանդների թիվը, որոնք մահացել են հաշվետւ ժամանակամիջոցում, կազմել Է 223: Ներկայումս Գերմանիայում սահմանափակումներն Էականորեն մեղմ են, քան համավարակի առաջին, երկրորդ եւ երրորդ ալիքների շրջաններում:

Հիմնականում դրանք վերաբերում են չպատվաստվածներին. քաղաքացիներին, ովքեր պատվաստում չեն անցել, արգելաված Է այցելել ռեստորաններ, թատրոններ, համերգներ, ֆիթնես-ակումբներ: Նաեւ գոյություին ունեն սոցիալական շփումների սահմանափակումներ: ԳԴՀ-ի իշխանությունները բոլոր ուժերով ջանում են պատվաստել հնարավորինս ավելի շատ քաղաքացիների, այդ թվում երրորդ դեղաչափով:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն արդեն 2022 թվականին մտադիր Է հասնել պարտադիր պատվաստում սահմանելուն: Օմիկրոն տարբերակը հունվարին գերակշռող Է դարձել Գերմանիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում