ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
Փետրվարի 5-ին ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից բաժանմունք բերման են ենթարկել 36-ամյա Դմիտրի Պ.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 8-ից ՌԴ Տյումենի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) 4-րդ մասի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Կարծիքներ