Թաիլանդում ոստիկանությունը ձերբակալել է գոյություն չունեցող պատվաստանյութեր վաճառող տղամարդու

Թաիլանդում ոստիկանությունը ձերբակալել է գոյություն չունեցող պատվաստանյութեր վաճառող տղամարդու

Թաիլանդի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը երեք ամիս շարունակ սոցիալական ցանցերում հաջող կերպով վաճառել է կորոնավիրուսի դեմ գոյություն չունեցող պատվաստանյութեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թաիլանդի ոստիկանության կիբեռհանցավորության դեմ պայքարի վարչությունը:

45-ամյա քաղաքացին իր գովազդն է տեղադրել սոցիալական ցանցերի իր հաշիվներում և պնդել, թե ներմուծում է Pfizer-ի և Moderna-ի պատվաստանյութեր ԱՄՆ-ից, ինչպես նաև Sinopharm՝ Չինաստանից: Մինչդեռ երկրում պատվաստումներն իրականացվում են անվճար՝ Sinovac և AstraZeneca պատվաստանյութերով:

3 ամիսների ընթացքում հանցագործը 50 հաճախորդից կարողացել էր աշխատել ավելի քան 6 հազար ԱՄՆ դոլար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում