Կարեն Անդրեասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Նախագահ Վահագն Խաչատուրյանի հոկտեմբերի 5-ի հրամանագրով Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Որոշման մեջ մասնավորապես նշված է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Կարեն ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ազատել Արդարադատության նախարարի պաշտոնից»:
Հիշեցնենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտնել էր, որ Կարեն Անդրեասյանը և Երանուհի Թումանյանցը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրվել են որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ։
Կարծիքներ