Հնդկաստանում զոհերի թիվը հասել է 129-ի
Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում ջրհեղեղի և սողանքների պատճառով զոհերի թիվը հասել է 129-ի։
Ավելի վաղ լրատվամիջոցը հաղորդել է, որ չդադարող տեղատարափ անձրևները հանգեցրել են Ռայգադ շրջանում երեք սողանքների, ինչի հետեւանքով 36 մարդ է զոհվել:
Վերջին 48 ժամվա ընթացքում Մահարաշտրա նահանգում զոհերի թիվը հասել է 129-ի: Մահվան դեպքերի մեծ մասը գրանցվել է Ռայգադ եւ Սատարա շրջաններում։
Հրապարակման համաձայն՝ Ռայգադում սողանքների պատճառով զոհերի թիվը հասել է 38-ի: Հեղեղների արդյունքում մի քանի մարդ է զոհվել: Սատարայում վատ եղանակի պատճառով զոհերի ընդհանուր թիվը հասել է 27-ի: Մահվան դեպքեր գրանցվել են նաեւ Մահարաշտրայի արեւելքում գտնվող այլ շրջաններում:
Հնդկաստանի օդերեւութաբանական բյուրոն տագնապի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ Է հայտարարել Մահարաշտրա նահանգի վարչական կենտրոն Մումբայում հորդառատ տեղումների պատճառով: Տեղատարափ անձրեւների պատճառով էլեկտրաէներգիայի եւ ջրի մատակարարման ընդհատումե
Կարծիքներ