ԱՀ նախագահի հրամանագրով՝ արտակարգ իրավիճակների ծառայությունը և ոստիկանությունը կներառվեն ՆԳՆ-ի մեջ

ԱՀ նախագահի հրամանագրով՝ արտակարգ իրավիճակների ծառայությունը և ոստիկանությունը կներառվեն ՆԳՆ-ի մեջ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և ոստիկանությունը կներառվեն մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ լրացում և փոփոխություններ կատարելով իր իսկ 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «Արցախի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» հրամանագրում:

Այս մասին հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում