Բանակի հզորացումը և մարտունակության բարձրացումը մեր ամենօրյա աշխատանքը պետք է լինի․ Գնել Սանոսյան

Բանակի հզորացումը և մարտունակության բարձրացումը մեր ամենօրյա աշխատանքը պետք է լինի․ Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի կազմավորման 30-ամյակի առթիվ․

«Սիրելի՛ հայրենակիցներ,
շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ։

Ծանր ու ճակատագրական ժամանակահատվածում հայ ժողովուրդը ուժերի գերլարումով կարողացավ կայացնել մեր բանակը։
Մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում եւ մեր տարածաշրջանում առկա բարդ փոխհարաբերությունների պայմաններում բանակի հզորացումը և մարտունակության բարձրացումը մեր ամենօրյա աշխատանքը պետք է լինի։

Այսօր առավել եւս՝ պարտավոր ենք հիշել եւ արժանին մատուցել բոլոր նրանց, ովքեր ընկան մեր երկրի սահմաններն ու անվտանգությունը պաշտպանելիս, պարտավոր ենք գնահատել բոլոր նրանց, ովքեր դիրքերում են այսօր։

Ընթացիկ դժվարություններն, անկասկած, հաղթահարելու ու վստահորեն առաջ ենք գնալու, որովհետեւ ի դեմս մեր Զինված ուժերի ունենք հուսալի պաշտպան։

Փա՛ռք Հայոց բանակին ու նրա զինվորին,
Փա՛ռք ու պատիվ հերոս զինվորներ ծնած հայ մայրերին։
Խաղաղություն և բարօրություն մեր երկրին»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում