Ճապոնիայում թայֆունի հետևանքով տուժել է առնվազն 5 մարդ
«Ին-ֆա» թայֆունի հետևանքով Ճապոնիայի հարավային Օկինավա պրեֆեկտուրայում տուժել է առնվազն 5 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Քամու արագությունը հասնում է 40 մ/վ-ի: Թայֆունի հետևանքով Օկինավայի օդանավակայանում չեղարկվել է առնվազն 56 ներքին թռիչք, դադարեցվել է նավային հաղորդակցությունը, քանի որ առանձին հատվածներում ալիքների բարձրությունը հասնում է 10 մետրի:
Կարծիքներ