Պուտինը և Մակրոնը պատրաստակամություն են հայտնել համակարգել ԼՂ հարցի կարգավորման տարբեր ասպեկտներ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը:
Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է 2020թ. նոյեմբերի 9-ին և 2021թ. հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքի մասին:
Նշվել է, որ տարածաշրջանում իրավիճակը հիմնականում ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ մնում է կայուն։ Ստեղծվել են նախադրյալներ տնտեսական բնականոն գործունեության հաստատման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար։
Ռուսաստանի նախագահն ուշադրություն է հրավիրել եվրոպական գործընկերների, մասնավորապես, Ֆրանսիայի ավելի ակտիվ ներգրավվածությանը այն շրջանների բնակչության հումանիտար խնդիրների լուծմանը, որոնք տուժել են մարտական գործողություններից:
Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել՝ համակարգելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով:
Կարծիքներ