Ֆրանսիայի Սենատը հավանություն է տվել բուժաշխատողների պատվաստումը պարտադիր դարձնելու մասին օրինագծին
Ֆրանսիայի Սենատը հավանություն է տվել սանիտարական անցաթղթերի կիրառումն ընդլայնելու ու բուժաշխատողների շրջանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը պարտադիր դարձնելու մասին օրինագիծը, որում սենատորները որոշ փոփոխություններ են արել:
Ինչպես գրում է РИА Новости-ն, օրինագծի ընդունմանը կողմ է քվեարկել 199 պատգամավոր, դեմ՝ 123-ը: Կիրակի օրվա երկրորդ կեսին օրինագիծը պետք է վերանայի խորհրդարանական խառը հանձնաժողովը:
Փաստաթուղթը մշակվել է Ֆրանսիայի կառավարության կողմից՝ հուլիսի 12-ին երկրի նախագահ Էմանուել Մակրոնի ուղերձից հետո:
Կարծիքներ