Սեուլում Բելգիայի դեսպանի կինը հարվածել է խանութի աշխատակցուհուն

Սեուլում Բելգիայի դեսպանի կինը հարվածել է խանութի աշխատակցուհուն

Բելգիան իր դեսպանին հետ է կանչում Հարավային Կորեայից այն բանից հետո, երբ նրա կինը խանութում հարվածել է մի կնոջ և փորձել խուսափել պատասխանատվությունից` օգտվելով դիվանագիտական անձեռնմխելիությունից: Այս մասին գրում է BBC-ն:

Միջադեպը տեղի է ունեցել դեռևս ապրիլի սկզբին: Խոսքը Բելգիայի դեսպան Փիթեր Լեսկուշիեի կնոջ մասին է: Խանութում տեղի ունեցած վիճաբանությունը հայտնվել է տեսահսկող սարքերի տիրույթում: Կոնֆլիկտի ընթացքում դեսպանի կինը` Սյան Սյուեցուն, հրել է աշխատակիցներից մեկին և հարվածել նրա դեմքին:

Ավելի ուշ նա ներողություն է խնդրել իր անպարկեշտ պահվածքի համար: Այս մասին հայտնել են Բելգիայի արտաքին գործերի նախարարությունում: Բելգիայի արտաքին գործերի նախարար Սոֆի Ուլմսը հայտարարել է, որ չնայած դեսպանը տարիներ ի վեր բարեխղճորեն կատարել է իր աշխատանքը, սակայն այդ միջադեպից հետո նա չի կարողանա շարունակել իր աշխատանքը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում