Ոստիկանները մեկ օրում բացահայտել են հանցագործության 58 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 28-29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 58 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 22, խարդախության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 3, յուրացման կամ վատնման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման և ծեծի` 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքը դիտավորությամբ վնասելու, հարկերից խուսափելու, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, երեխային դաստիարակելու պարտականությունները չկատարելու, ծնողից երեխային ապօրինի բաժանելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, կանխամտածված սնանկության, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը ինքնակամ զավթելու, ինչպես և շենքերի ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու և 16 տարին չլրացած անձի հետ անառակաբարո գործողություններ կատարելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4, վրաերթի 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար. 1 մարդ զոհվել է, 45-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Կարծիքներ