Ուկրաինական ընդդիմությունը սկսում է ստորագրահավաք Զելենսկու հրաժարականի համար
«Ընդդիմության պլատֆորմ.Կյանքի համար» ( ОПЗЖ) ուկրաինական կուսակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն իմպիչմենթի ենթարկելու համար: Զելենսկու հրաժարականի պահանջի պատճառը ուկրաինական հեռուստաալիքների դեմ պատժամիջոցներն էին: Նախագահին մեղադրում են իշխանությունը յուրացնելու փորձի մեջ:
Երեքշաբթի օրը Զելենսկին հավանություն էր տվել Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (NSDC) որոշմանը՝ հինգ տարի ժամկետով պատժամիջոցներ սահմանել «112 Ուկրաինա» և NewsOne և ZIK հեռուստաընկերությունների և Գերագույն ռադայի պատգամավոր «Ընդդիմության պլատֆորմ․կյանքի համար» խմբակցությունից Տարաս Կոզակի դեմ, որոնց սեփականատերն է նա:
«Ուկրաինայի նախագահի հրամանագիրը իշխանության յուրացման ակտ է,բացահայտ գրաքննություն՝ երկրում բռնապետություն և բռնատիրություն հաստատելու մեխանիզմ, ժողովրդավարության բոլոր միջազգային սկզբունքների և նորմերի խախտում »,- ասված է «Ընդդիմության պլատֆորմ.Կյանքի համար» կուսակցության հայտարարության մեջ:
Ավելի վաղ Ընդդիմության պլատֆորմի քաղխորհրդի ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկը հայտարարել էր, որ կուսակցությունն ունի ապացույցներ Ուկրաինայի նախագահի կողմից երկրի Սահմանադրության և օրենքների կոպիտ խախտման մասին:
ԱՄՆ-ը սատարել է Կիևի՝ ուկրաինական «112.Украина», NewsOne և ZIK հեռուստաալիքներին պատժամիջոցներ
սահմանելու որոշմանը։
Կարծիքներ