Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 106 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 106 հա տարածքում բռնկված հրդեհները

Հունվարի 10-11-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 500 քմ, 8000 քմ,

Լոռու մարզի Գուգարք գյուղում՝ 40 հա, Օձուն-Ալավերդի ավտոճանապարհին՝ 1 հա,

Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 15 հա, Գորիս քաղաքում՝ 900 քմ, 

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ 40 հա, 3 հա, Իջևան քաղաքում՝ 3000 քմ, 700 քմ, 200 քմ, Բերդ քաղաքում՝ 2․5 հա, Պտղավան գյուղում՝ 3 հա, Ազատամուտ գյուղում՝ 500։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 106 հա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում