Բերման է ենթարկվել ՌԴ ԱԱԾ ծառայողների կողմից հետախուզվող 77-ամյա Լաուրա Վ.-ն
Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժնի և անձնագրային և վիզաների վարչության Շենգավիթի անձնագրային բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 23-ին Շենգավիթի անձնագրային բաժանմունքից բերման է ենթարկվել 77-ամյա Լաուրա Վ.-ն:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, 77-ամյա կինը 2010 թ. ապրիլի 15-ից հետախուզվում էր ՌԴ ԱԱԾ ծառայողների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի (սահմանն ապօրինի հատելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազություն:
Կարծիքներ