«Սևան» ՔԿՀ-ում արգելված իրերի փոխանցումը կանխվել է
 
            Նոյեմբերի 6-ին «Սևան» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողը, դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնելիս, ժամը 22:15-ի սահմաններում ահազանգել է հնարավոր ներնետման մասին:
Այս մասին այսօր տեղեկացրել է ՀՀ քրեակատարողական ծառայությունը։
Ահազանգից անմիջապես հետո իրականացվել է տեղանքի զննություն, և հիմնարկի պահակետերից երկուսի միջնամասում հայտնաբերվել է փաթեթ, որում առկա են եղել մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող բյուրեղանման զանգված և բջջային հեռախոս:


 
			 
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
        
Կարծիքներ