Բացահայտվել է Արագածի փողոցում կատարված դանակահարության դեպքը
Հուլիսի 9-ին հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել դանակահարված 45-ամյա մի տղամարդ։
Շենգավիթի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 9-ին, ժամը 22.10-ին, Արագածի փողոցում վիճաբանության ժամանակ տղամարդուն դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել 23-ամյա մի երիտասարդ:
Հուլիսի 10-ին դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Երիտասարդը ձերբակալվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Կարծիքներ