Պետությանը 52.500.000 ՀՀ դրամի վնաս պատճառած անձը կալանավորվել է․ ԱՀ ՔԿ
ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով կատարած հանցագործության կատարման համար որպես մեղադրյալ է ներգրավել 1982թ ծնված Գ.Վ-ն, ով հանդիսանալով սահմանափակ պատասխանատվության ընկերություններից մեկի հիմնադիր տնօրեն՝ ԱՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում թռչնաբուծարան ստեղծելու համար պետությունից խաբեության եղանակով ստացել և հափշտակել է 52.500.000 ՀՀ դրամ գումար՝ Արցախի Հանրապետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:
Գ.Վ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ