Ռոմանոս Պետրոսյանը վստահ է, որ ընտրություններում գործող իշխանությունները կընտրվեն

Ռոմանոս Պետրոսյանը վստահ է, որ ընտրություններում գործող իշխանությունները կընտրվեն

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը վստահ է, որ ընտրություններում գործող իշխանությունները կընտրվեն: Այդ մասին Պետրոսյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:  

«Ոչ միայն հույս ունենք, այլ նաեւ վստահ ենք, որ ընտրվելու ենք: Այդ վստահությունը գալիս է հանրության շրջանում մեր ունեցած հեղինակությունից: Ես մարզերում, անտառտնտեսություններում, ազգային պարկերում շրջում եմ և գյուղաբնակ մեր հանրության մեջ դուրս եմ գալիս ու անձնական մակարդակով առանձնազրույց եմ ունենում: Ես լիարժեք զգում եմ մեր հանրության մի զգալի հատվածի աջակցությունը»,- ասաց նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հունիսի 20-ին Հայաստան Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում