Ադրբեջանցիները կրակել են Ամարասի հովտում աշխատող սարուշենցիների ուղղությամբ, տուժածներ չկան
Դեկտեմբերի 10-ին և 11-ին Սարուշեն համայնքի բնակիչները Ամարասի հովտում իրենց պատկանող հողամասերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանցիները կրակ են բացել տրակտորների ուղղությամբ։ Այս մասին հայտնում են համայնքի ֆեյսբուքյան էջում:
«Դեկտեմբերի 10-ի արձակված կրակահերթերի պատճարով վնասվել է տրակտորներից մեկի կողային հայելին։
Այսօր դեկտեմբերի 11-ին նշված տեղամասում նաև առաջ են եկել դեպի տրակտորիստներին, ինչի հետևանքով տրակտորներից մեկը մնացել է դաշտում: Բարեբախտաբար մարդկային կորուստներ և վիրավորներ չկան»,- հայտնում են ֆեյսբուքյան էջում։
Կարծիքներ