Փարաքարում քաշքշուկի հետեւանքով ոստիկան է ուշաթափվել
Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու այսօրվա նիստը սկսվեց միջադեպով։ Համայնքապետարանի բակում հավաքվել էին «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուի աջակիցները, որոնք փորձեցին մտնել համայնքապետարանի շենք, բայց ոստիկանները թույլ չտվեցին:
Միաժամանակ «Ապրելու երկիր» խմբակցության ներկայացուցիչները, որոնք ուշացել էին նիստից, սկսեցին պահանջել, որ իրենց ներկայացուցիչը լինի համայնքի ղեկավարի ընտրությունների համակարգողը: «Դավիթ Մինասյան» դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամները հայտարարեցին, որ քվորումն ապահովվել է, և իրենց դաշինքի ավագ ներկայացուցիչն արդեն նիստը վարում է։
Բանն այն է, որ արդեն 2 շաբաթ է՝ այս համայնքում չեն կարողանում ընտրել համայնքի ղեկավարին։ Ընտրությունների արդյունքում հաղթել է «Ապրելու երկիր» խմբակցությունը, սակայն «Դավիթ Մինասյանը» և «Քաղաքացիական պայմանագիրը» կոալիցիա են կազմել և միասնական թեկնածու ներկայացրել։
Իրավապահների ու քաղաքացիների միջև բախում տեղի ունեցավ, ինչի հետևանքով էլ ոստիկաններից մեկը ուշագնաց եղավ։
ArmeniaNews
Կարծիքներ