Վերսկսվում է զինծառայողների ապահովագրության հիմնադրամ ներկայացվող դիմումների ընդունման գործընթացը․ ՊՆ
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում հունվարի 5-ից վերսկսվում է Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներից՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ ներկայացվող դիմումների և անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման գործընթացը:
Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Կարծիքներ