Մինսկը մտադիր է հասնել բելառուս ժողովրդի ցեղասպանության միջազգային ճանաչմանը
Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդը հայտարարել է, որ երկրի իշխանությունները որոշում են կայացրել հասնել Հայրենական մեծ պատերազմի տարիներին բելառուս ժողովրդի ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
«Մենք ծրագրում ենք միջազգային դատարան ներկայացնել բավարար ապացույցներ՝ ըստ անհրաժեշտ կարգի սկսելու ցեղասպանության պաշտոնական ճանաչման գործընթացը»,-ասել է Շվեդը:
Մինչդեռ պաշտոնյան չի նշել, թե կոնկրետ որտեղ է պատրաստվում դիմել Մինսկը:
Դրա հետ մեկտեղ գլխավոր դատախազն ավելացրել է, որ քննչական մարմինը դեռ չի ավարտել աշխատանքը: Դեռ պետք է հստակեցնել ռազմական հանցագործությունների իրական թիվը:
Կարծիքներ