Մեր տարածքային ամբողջականության հարցում չունենք որևէ զիջման ճանապարհ. Նազելի Բաղդասարյան
ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է սահմանային իրադրությանն ու շեշտել՝ իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Բաղդասարյանի խոսքով՝ Ադրբեջանն ակնհայտ կերպով սրում է իրավիճակը՝ դիմելով սադրիչ գործողությունների:
«Հայաստանը և Հայաստանի իշխանությունները մտադիր են դիմել այնպիսի քայլերի, որոնք կապահովեն տարածաշրջանում անվտանգությունը և խաղաղությունը: Մենք այս առումով վերահաստատում ենք մեր մոտեցումները: Մենք մեր տարածքային ամբողջականության հարցում չունենք որևէ զիջման ճանապարհ: Սրանով հանդերձ՝ նաև կոչ եմ անում միջազգային բոլոր կառույցներին՝ դիմել հստակ, գործուն քայլերի»,- ասաց Բաղդասարյանը:
Կարծիքներ