Հետախուզվողը հայտնաբերվել է անձնագրային բաժանմունքում
Ոստիկանության ԱՎՎ Քանաքեռ-Զեյթունի անձնագրային բաժանմունքի և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ անձնագրային բաժանմունքից բերման է ենթարկվել 48-ամյա Արմեն Շ.-ն, որը հուլիսի 19-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արմեն Շ.-ն ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Կարծիքներ