Aeroemploi-ն անվանել է աշխարհի ամենահզոր օդուժն ունեցող երկրները
Կանադական Aeroemploi պորտալն անվանել է աշխարհի ամենահզոր օդուժ ունեցող երկրները, հաղորդում է Газета պարբերականը։
Փորձագետներն առաջին տեղը հատկացրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերին, որոնք զինված են տարբեր մոդիֆիկացիաների ավելի քան երեք հազար ինքնաթիռներով։ Հոդվածի հեղինակների կարծիքով՝ Միացյալ Նահանգների ռազմական ավիացիան ամենահագեցածն ու տեխնոլոգիապես զարգացածն է։
Երկրորդ տեղը զբաղեցրել են Ռուսաստանի օդատիեզերական ուժերը՝ 1900 ինքնաթիռով։ Պորտալն ընդգծում է, որ 30 տարվա ընթացքում Մոսկվային հաջողվել է բեկում մտցնել այս ոլորտում. Ռուսաստանը ներկայումս տիրապետում է այնպիսի կործանիչների, ինչպիսիք են Սու-35-ը և Սու-34-ը։ ՌԴ Պաշտպանության նախարարությունը նաև զբաղվում է նոր սերնդի ռազմավարական ռմբակոծիչ-հրթիռակիր Հեռահար ավիացիայի hեռանկարային ավիացիոն համալիրի (ռուս.` ПАК ДА) նախագծի մշակմամբ։
Աշխարհի ամենահզոր օդուժ ունեցող երկրների եռյակը եզրափակում է Չինաստանի ավիացիան, որը ձևավորվել է ԽՍՀՄ-ի օգնությամբ 1949 թ.-ին։ Նյութում նշվում է, որ Ժողովրդական-ազատագրական բանակի օդաչուներին պատրաստում էին խորհրդային մասնագետները։
Աշխարհի ամենահզոր օդուժերի ցանկում են նաև Հնդկաստանի, Եգիպտոսի, Պակիստանի, Թուրքիայի և Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերը։ Գերմանիան, որն ունի ավելի քան 400 ինքնաթիռ, զբաղեցնում է տասներորդ հորիզոնականը:
Կարծիքներ