ՀՀ ՔԿ տարածքային բաժիններից մեկում ավագ քննիչը հափշտակել է խուզարկությամբ հայտնաբերված բջջային հեռախոսը

ՀՀ ՔԿ տարածքային բաժիններից մեկում ավագ քննիչը հափշտակել է խուզարկությամբ հայտնաբերված բջջային հեռախոսը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քրեական վարույթ է նախաձեռնվել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային քննչական բաժիններից մեկի ավագ քննիչ Ս. Պ-ի նկատմամբ։

Այս մասին գրում է shamshyan.com-ը։

ԱԱԾ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ավագ քննիչը գաղտնի հափշտակել է քրեական վարույթով կատարված խուզարկությամբ իր կողմից հայտնաբերված և առգրավված, քաղաքացու Սամսունգ A10 տեսակի բջջային հեռախոսը։

Ըստ տեղեկությունների, ավագ քննիչ Ս. Պ-ն ձերբակալված է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում