ԱԳՆ. ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին տեղեկատվություն տրամադրել Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հայտարարության վերաբերյալ
Մոսկվան պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով Վաշինգտոնին տեղեկատվություն տրամադրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին երեք երկրների հայտարարության վերաբերյալ: Այս մասին չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը «Վալդայ» քննարկման ակումբի շրջանակներում:
«Ինչ վերաբերում է այս թեմայի շուրջ ամերիկացիների հետ երկխոսությանը, ապա, իհարկե, ամերիկացիները տեղեկություններ կստանան այն մասին, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել եւ ինչ են ձեռնարկվել այդ համաձայնագրերի ձեռքբերման շահերից ելնելով»,- ասել է նա:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափը ոչ ոք չի չեղարկել: Ըստ այդմ, այս ձեւաչափով փոխգործակցությունը կշարունակվի: Դրան զուգահեռ շարունակվում է երկխոսությունը դեսպանատների մասով: Եթե ամերիկյան կողմից այդպիսի հետաքրքրություն լինի, մենք կտրամադրենք բոլոր անհրաժեշտ պարզաբանումները»,- շեշտեց Ռյաբկովը:
Կարծիքներ