Ուկրաինայի Ռադան աշխատանքից ազատել է հինգ նախարարի

Ուկրաինայի Ռադան աշխատանքից ազատել է հինգ նախարարի

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորների մեծամասնությունը պաշտպանել է հինգ նախարարի պաշտոնանկությունը՝ հաղորդում է ТАСС-ը: Դրանց թվում են շրջակա միջավայրի և բնական պաշարների ու պաշտպանության նախարարները, Ուկրաինայի առաջին փոխվարչապետն ու էկոնոմիկայի նախարար Օլեքսի Լյուբչենկոն, փոխվարչապետ, ռազմավարական արդյունաբերության նախարար Օլեգ Ուրուսկին, փոխվարչապետ և չվերահսկվող տարածքների գծով նախարար Ալեքսի Ռեզնիկովը: Վերջինին առաջարկում են ղեկավարել հանրապետության պաշտպանության նախարարությունը:

Իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցությունը բազմիցս է դժգոհություն հայտնել պաշտպանության նախարար Անդրեյ Տարանի գործունեությունից: Նրա հրաժարականը բացատրում են նախարարության գնումների ոլորտում առկա խնդիրներով: Սակայն խորհրդարանում «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան հայտնել է, որ Տարան է հրաժարական ներկայացրել առողջական խնդիրների պատճառով:

РИА Новости-ն էլ տեղեկացնում է, որ Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարարությունը Անվտանգության ծառայության առաջարկով «սև ցուցակում» ավելացրել է ևս 30 հոգու, այդ թվում՝ ռուս դերասանների անունները, պատճառաբանելով, որ նրանք վտանգ են ներկայացնում Ուկրաինայի ազգային անվտանգությանը: Այժմ այդ ցուցակում կա Ուկրաինայի համար 258 անցանկալի մարդու անուն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում