Հայաստանում կարևոր հանդիպում եմ ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. Իրանի ԱԳ նախարարի գրառումը

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպմանն ու այն որակել կարևոր։
Գրառման մեջ ասված է․
«Հայաստանում կարևոր հանդիպում եմ ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Հարավային Կովկասի անվտանգության, Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հարցերով: Այս մասին գրել է:
«Հյուսիս-հարավ տարանցիկ երթուղու ամրապնդումը, երկու երկրների միջև առևտրի և զբոսաշրջության զարգացումը մեր առաջնահերթությունն են։ Դրան էր ուղղված Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը»։
Գրառմանը կից Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայաստանյան այցից ու տարբեր հանդիպումներից լուսանկարներ է հրապարակել։
Հիշեցնենք, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Կարծիքներ