Նիկոլ Փաշինյանը Մյունխենում Լիտվայի վարչապետի հետ քննարկել է Արցախում առկա մարդասիրական ճգնաժամը

Նիկոլ Փաշինյանը Մյունխենում Լիտվայի վարչապետի հետ քննարկել է Արցախում առկա մարդասիրական ճգնաժամը

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում փետրվարի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի և Լիտվայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Ինգրիդա Շիմոնիտեի հանդիպումը, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության՝ զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Լիտվայի միջև տարբեր ոլորտներում համագործակցությանն ու զարգացմանը վերաբերող հարցերի: Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ հարաբերությունների շուրջ:

Փաշինյանն անդրադարձել է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապաշրջափակման հետևանքով ԼՂ-ում առկա հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամին: Այս համատեքստում, կարևորվել է միջազգային հանրության հետևողական ու շարունակական արձագանքն Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում