Գառնիկ Չոլակյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը

Գառնիկ Չոլակյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը

Մոլդովայում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը տղամարդկանց մրցաշարում պայքարի մեջ են մտել 61 կգ քաշային ծանրորդները:

Ինչպես հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան, հավաքականի անդամ Գառնիկ Չոլակյանը 61 կգ քաշի պոկում վարժությունում բարձրացրել է միայն 124 կգ: Այս վարժությունում հայ ծանրորդը նվաճել է արծաթե մեդալ: Հրում վարժության ժամանակ նա գլխավերևում պահել է 151 կգ: Այս ձևում Չոլակյանը 4-րդն է:

Երկամարտի 275 կգ արդյունքով` Չոլակյանը առաջին մեդալն է նվաճում մեծահասակների Եվրոպայի առաջնությունում` դառնալով բրոնզե մեդալակիր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում