Մահացել է Վրաստանում ԼԳԲՏ հակառակորդների կողմից ծեծի ենթարկված հեռուստաօպերատորը
«Պիրվելի» ԹՎ-ի օպերատոր Ալեքսանդր Լաշկարավայի դին հայտնաբերվել է սեփական տանը նրա հարազատների կողմից այսօր առավոտյան: Այս շաբաթվա սկզբում ԼԳԲՏ հակառակորդները ծեծել էին նրան Թբիլիսիում ակցիայի ժամանակ, գրում է Sputnik-Գրուզիա-ն:
«Պիրվելիի» օպերատորը, որը դարձել էր ակցիայի ժամանակ բռնության զոհ, մահացած են հայտնաբերել: Ալեքսանդր Լաշկարավայի դին հայտնաբերվել է իր տանն իր մոր կողմից: Դեպքի վայրում աշխատում են քրեական փորձագետները»,-հայտնել է մահացածի գործընկերը:
Հեռուստաընկերության աշխատակիցների տվյալներով՝ ծեծից հետո Լաշկարավան տեղափոխվել էր հիվանդանոց: Մի քանի օր անց նրա վիճակը կայունացել էր եւ նա դուրս էր գրվել:
Վրաստանի ՆԳՆ-ն սկսել է հեռուստաօպերատորի մահվան հետաքննությունը: Քրեական գործ է հարցուվել «ինքնասպանության հասցնելու» հոդվածով:
Նրանց խոսքով՝ բերման է ենթարկվել չորս մարդ «բռնության սպառնալիքով լրագրողի մասնագիտական գործունեությանը անօրինական միջամտելու», «մասնագիտական գործունեությունն իրականացնելու կապակցությամբ մարդու հետապնդման», «խմբակային բռնություն կազմակերպելու եւ դրանում մասնակցելու համար»:
Կարծիքներ