Ասկերանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքում չպայթած զինամթերք է վնասազերծվելու

Ասկերանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքում չպայթած զինամթերք է վնասազերծվելու

 Արցախի Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքում  հունվարի 20-ի  օրվա ընթացքում նախատեսվում է չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում: Այս մասին  տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Արտակարգ իրավիճակների պետական ծառայության  ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911, 101,112 շուրջօրյա գործող կարճ հեռախոսահամարներին»,-հայտնում են Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում