Իլոն Մասկը Պուտինին մենամարտի է հրավիրել
Իլոն Մասկը Twitter-ում հայտարարել է, որ Պուտինին մենամարտի մարտահրավեր է նետում։ Խաղադրույքը լինելու է Ուկրաինան։
«Համաձա՞յն եք նման մարտի»,-ավելացրել է նա ռուսերեն՝ նշելով ՌԴ նախագահի պաշտոնական օգտահաշիվը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։
Կարծիքներ