Երկնիշ տնտեսական աճն իմ թիրախն է. Վահան Քերոբյանի լավատեսությունը չի փոխվել

Երկնիշ տնտեսական աճն իմ թիրախն է. Վահան Քերոբյանի լավատեսությունը չի փոխվել

ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանի՝ տնտեսության զարգացման լավատեսությունը չի փոխվել: «Երկնիշ տնտեսական աճն իմ թիրախն է»,- այդ մասին Քերոբյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:  

Միաժամանակ, նա նշեց, որ առկա է մոտ 20 տոկոս անկում ներմուծման, արտահանման և սպառման ոլորտներում, իսկ 2020 թվականին, իր կարծիքով, եղել է 8,5 տոկոս տնտեսական անկում:

Միաժամանակ, նախարարն ասաց, որ տնտեսությունը կայունացնելու ու զարգացնելու քայլերի երկար ցանկ ունեն: «Կառավարության օրակարգում ընդգրկված հարցերն ուղղված են տնտեսական պոտենցիալը պաշտպանելու և տնտեսավարողների համար ավելի լավ աշխատանքային պայմաններ ստեղծելու համար»,- ընդգծեց նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում