Չինաստանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերականգնելու մտադրության մասին

Չինաստանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերականգնելու մտադրության մասին

ԱՄՆ-ը վերջին մի քանի տարվա ընթացքում փաստորեն դադարեցրել Է Չինաստանի հետ երկխոսությունը, Պեկինը պատրաստ Է աշխատել դրա վերականգնման ուղղությամբ: Այդ մասին փետրվարի 22-ին հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության ղեկավար Վան Ին:

«Վերջին մի քանի տարվա ընթացքում ԱՄՆ-ը գործնականում դադարեցրել Է երկու երկրների միջեւ բոլոր մակարդակներով երկխոսությունը, ինչը դարձել Է ամերիկա-չինական հարաբերությունների վատացման կարեւոր պատճառներից մեկը… Չինաստանի դռները միշտ բաց են երկխոսություն վարելու համար, մենք պատրաստ ենք ցանկացած ժամանակ ազնվորեն եւ անկեղծորեն հաղորդակցվել ԱՄՆ-ի հետ, ինչպես նաեւ երկխոսություն վարել խնդիրները լուծելու համար»,-հայտարարել Է Վան Ին՝ հանդես գալով Պեկինում կազմակերպված «Լանտին» համաժողովի բացմանը: Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել Է, որ Չինաստանն ու ԱՄՆ-ն ունեն տարբեր սոցիալական համակարգեր, պատմություն եւ մշակույթ, երկու երկրների միջեւ հակասությունների եւ տարաձայնությունների առկայությունը բնական Է, բայց նրանց համար գլխավորը փոխըմբռնման ամրապնդումն Է երկխոսության ճանապարհով, այլ ոչ թե թույլ տալ տարբերություններով որոշելու երկու երկրների միջեւ հարաբերությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում